Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Ադրբեջան:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում կառավարության ղեկավարը Բաքվում կանցկացնի մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ և կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները։
Իրակլի Կոբախիձեն, ով անցյալ ամիս դարձավ Վրաստանի վարչապետ, իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Բրյուսել։ Նրա այցն Ադրբեջան կլինի երկրորդ արտասահմանյան այցը, ինչպես նաև առաջին այցը տարածաշրջանի հարևան երկրներ:
Կարծիքներ