Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Թրամփը կկարողանա վերջ տալ ուկրաինական հակամարտությանը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քաջություն կունենա վերջ դնել Ուկրաինայում հակամարտությունը, եթե հաղթի նոյեմբերի ընտրություններում։ Ջոնսոնը դրա համար անհրաժեշտ պայմաններ է անվանում Կիևին տրամադրվող ռազմական աջակցության կտրուկ ավելացում և Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի կիրառման սահմանափակումների վերացում։
«Այս շաբաթ խոսելով Թրամփի հետ՝ ես ավելի քան երբևէ համոզված եմ, որ նա ուժ և քաջություն ունի անել բաներ՝ Ուկրաինան փրկելու, խաղաղություն հաստատելու և սրացող հակամարտությունը վերջ տալու համար», - ասել է Ջոնսոնը: Նախկին վարչապետը կարծում է, որ աշխարհին պատերազմներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ «Անկախ նրանից, թե նախկինում ինչ են ասել հանրապետականները Ուկրաինայի մասին, ես կարծում եմ, որ Թրամփը հասկանում է իրականությունը, որ Ուկրաինայի պարտությունը մեծ պարտություն կլինի Ամերիկայի համար», - ասել է Ջոնսոնը:
Կարծիքներ