Սպիտակ տունը կարծում է, որ Հնդկաստանը չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ
ԱՄՆ վարչակազմը տեղյակ է, որ Հնդկաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Վաշինգտոնը ցանկանում է շարունակել այս թեմայի քննարկումը Նյու Դելիի հետ։ Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների առումով մենք անհավանական հնարավորություններ ենք տեսնում տեխնոլոգիայի, տնտեսության, կառավարման և աշխարհաքաղաքականության ոլորտներում Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և մենք ցանկանում ենք խորացնել այս հարաբերությունները որպես հավասար, որպես երկու ինքնիշխան պետություններ, որոնք հարաբերություններ ունեն այլ երկրների հետ Եվ Հնդկաստանը պատմական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը չի խզելու»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ասպենի ինստիտուտի կողմից կազմակերպված ամենամյա անվտանգության ֆորումում։
Կարծիքներ