Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել խորհրդարանի շենքի առջև. տեսանյութ

Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել խորհրդարանի շենքի առջև. տեսանյութ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև, ցույց են անցկացրել՝ բողոքելով տեղական մարմինների ընտրությունների արդյունքների դեմ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ցույցի մասնակիցները փակել են երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում։

Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան։ Նա ընտրությունների ժամանակ պայքարում էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար։

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ տեղական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով 20 քաղաքապետներից 19-ը իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուներն են ընտրվել, այդ թվում 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Փոթիում և Քութաիսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում