Մեծ Բրիտանիայում դպրոցական ունեցող ընտանիքները շաբաթական երկու անգամ կթեստավորվեն
Մեծ Բրիտանիայում ընտանիքները, որոնք ունեն դպրոցական տարիքի երեխաներ, շաբաթական երկու անգամ կթեստավորվեն՝ կապված մարտի 8-ից ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսման հետ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ կորոնավիրուսային վարակի էսքսպրես-թեստերը կլինեն անվճար, դրանք հնարավոր կլինի պատվիրել մարտի 1-ից հատուկ կայքերով։ Բացի այդ, ընտանիքի անդամներին առաջարկվում է թեստավորում անցնել աշխատավայրում։
Դպրոցների բացվելուց առաջ աշակերտները կստանան երեք թեստ։ Այնուհետև երեխաները, ուսուցիչներն ու դպրոցների այլ աշխատողներ շաբաթական երկու անգամ կթեստավորվեն։
Փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է սահմանափակումների չորս փուլով հանման կառավարության պլանը, ըստ որի՝ մարտի 8-ից դպրոցները կվերաբացվեն։
Երկրում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 20 մլն մարդ, երկրորդը՝ մոտ 1 մլն։ Վարչապետ Ջոնսոնը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել, քանի որ, նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր է յուրաքանչյուրի պատվաստումը։
Կարծիքներ