Ցեմենտի ներմուծման համար կսահմանվի 14 հազար, իսկ կլինկերի՝ 2 հազար դրամ տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ցեմենտի ներմուծման համար կսահմանվի 14 հազար, իսկ կլինկերի՝ 2 հազար դրամ տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ, իս կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Նա ներկայացրեց, թե ինչու է այս հարցը ներկայում կարևոր:  

«ՀՀ-ում գործում են երկու հիմնական ցեմենտի արտադրության գործարաններ: Սակայն ներկայումս Իրանում տնտեսական վիճակը հանգեցրել է նրան, որ անբնական ցածր գին է ստեղծվել իրանական շուկայում:  Ըստ այդմ կառավարությունը ժամանակին օգտագործել էր ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, որոնց ժամկետն ավարտվում է հունիսի 8-ին: Այս նախագծով առաջարկվում է ցեմենտի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ տուրք, իսկ կլինկերի ներմուծման համար՝ 2 հազար դրամ տուրք, որը թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրության ցեմենտի միջև»,-ասաց Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ 2021-ի հունվար-ապրիլին կլինկերի ներմուծումը կազմել է 22.5 հազար տոննա, որը որոշակիորեն ավել է 2020-ի համադրելի ծավալներից և 5000 տոննայով՝ 2019 թվականի նույն ցուցանիշից: Ցեմենտի գծով զգալի անկում կա՝ 2019-ի նկատմամբ: 2019-ի առաջին 4 ամսում ներմուծվել էր 62 հազար տոննա, իսկ 2021-ի նույն ժամանակում՝ 24 հազար տոննայի չափով ներմուծում: «Մենք պետք է փորձենք շարունակել պաշտպանել մեր ներքին շուկան, սակայն այնպիսի միջոցներով, որոն հնարավորինս հավասար մրցակցային դաշտ են ստեղծելու ներմուծված ցեմենտի և կլինկերի և տեղական արտադրության ցեմենտի և կլինկերի համար»,-նշեց նա:

Առաջին ընթերցմամբ քննարկմանն առաջարկվում էր ցեմենտի համար՝ 25 հազար դրամ, իսկ կլինկեր համար 9 հազար դրամ պետական տուրք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում