ԱԺ-ում հյուրընկալված Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետին է ներկայացվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուղիեի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
Հայաստանում գտնվող Բուրգ-լե-Վալանսի պատվիրակությունը հուլիսի 22-ին մասնակցել է քույր քաղաք Թալինի օրվան նվիրված հանդիսավոր արարողություններին: Տավրոս Սափեյանն իր խոսքում նշել է, որ հաջորդ տարի լրանում է քույր քաղաքների համագործակցության քսանամյակը, որի կապակցությամբ առաջարկվել է Բուրգ-լե-Վալանսում հիմնել Թալինին նվիրված պուրակ, որտեղ կտեղադրվի ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի կիսանդրին:
Քաղաքապետ Մառլեն Մուղիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ երկու քաղաքների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու քաղաքների միջեւ ձեւավորված գործընկերային, բարեկամական հարաբերությունները, որոնք առանձնանում են բացառիկ ջերմությամբ:
Պատվիրակությանը ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Կարծիքներ