Հարավային Աֆրիկայում 4 թիմ ցմահ որակազրկվել է 59-1 և 33-1 հաշիվների համար
Հարավային Աֆրիկայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում 4 թիմ որակազրկվել է պայմանավորված խաղերի համար, ինչպես գրում է «Արմսպորտը»՝ հայտնում է Marca-ն։
«Մատիյասի» ակումբին՝ առաջին դիվիզիոնում հայտնվելու համար, անհրաժեշտ է եղել վերջին տուրում հաղթել «Նսամի» ակումբին՝ նվազագույնը 18 գոլի տարբերությամբ։ Արդյունքում, խաղն ավարտվել է «Մատիյասի» ակումբի՝ 59-1 հաշվով հաղթանակով։ Հատկանշական է, որ 59 գոլից 41-ը ինքնագոլեր են եղել։
Մեկ այլ խաղում, որտեղ «Շիվուլանին» վերջին տուրի խաղում դարձյալ պետք է հաղթեր գնդակների մեծ տարբերությամբ, թիմը 33-1 հաշվով առավելության է հասել «Կոտոտոյի» նկատմամբ։ Այս խաղում էլ 7 ինքնագոլ է գրանցվել։
Երկու խաղերն էլ աֆրիկական հատուկ հանձնաժողովի կողմից պայմանավորված են ճանաչվել։ Բոլոր 4 թիմերը ցմահ որակազրկվել են։
Կարծիքներ