Հայիթիում ազատ են արձակել ԱՄՆ-ից եւ Կանադայից առեւանգված 17 միսիոներներից երկուսին
Հայիթիում ազատ են արձակել ԱՄՆ-ից եւ Կանադայից առեւանգված 17 միսիոներներից երկուսին: Այդ մասին հաղորդել Է Christian Aid ամերիկյան կրոնական կազմակերպությունը: «Մեզ հայտնի Է դարձել, որ Հայիթիում երկու պատանդներ ազատ են արձակվել…նրանք անվտանգ պայմաններում են, լավ տրամադրությամբ, նրանց մասին հոգ են տանում:
Մենք չենք կարող տեղեկատվություն տրամադրել կամ հաստատել նրանց անունները, ովքեր ազատ են արձակվել, նրանց ազատ արձակելու պատճառները, որտեղից են նրանք, կամ ներկայում նրանց գտնվելու վայրը»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է կրոնական կազմակերպության կայքում: Ավելի վաղ Christian Aid-ը հավաստել Էր Հայիթիում իր 17 աշխատակիցների առեւանգման մասին, ինչը տեղի Է ունեցել հոկտեմբերին: Խմբում եղել Է ԱՄՆ-ի 16 քաղաքացի եւ մեկ՝ կանադացի, ներառյալ կանայք ու դեռահասներ:
Հայիթիի ոստիկանությունը հավաստել Է, որ առեւանգվածները ողջ են եւ առեւանգողների հետ բանակցություններ են սկսվել: Wall Street Journal հրատարակությունը, վկայակոչելով Հայիթիի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել Է, որ բանդան պահանջում Է 1 միլիոն դոլար վճարել 17 միսիոներներից յուրաքանչյուրի ազատ արձակման համար: Բացի այդ, ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, առեւանգողների խմբավորման պարագլուխը սպառնացել Է սպանել պատանդներին, եթե իր պահանջը չկատարվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ