Կանադայում անվանափոխում են արքայազն Էնդրյուի անունը կրող դպրոցը

Կանադայում անվանափոխում են արքայազն Էնդրյուի անունը կրող դպրոցը

Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգում գտնվող դպրոցը, որն անվանակոչված է բրիտանացի արքայազն Էնդրյուի պատվին, կանվանափոխեն՝ թագավորական ընտանիքի անդամի նկատմամբ բռնաբարության գործով շարունակվող հետաքննության ֆոնին։ Այս մասին հայտնել է ուսումնական հաստատության տնօրեն Քրեյգ Քեմփբելը։

«Մենք փոխում ենք անվանումն արքայազն Էնդրյուի մասին բացասական տեղեկությունների պատճառով, այլ ուղղությամբ շարժվելու համար»,-ասել է նա CNN-ի եթերում։

Տեղի բնակիչները կարող են առաջարկներ ներկայացնել, որոնցից 3 լավագույնները կներկայացվեն Գալիֆաքսի տարածաշրջանային կրթական կենտրոն։

Հունվարի 13-ին Բուքինգեմյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր Յորքի դուքս Էնդրյուին բոլոր տիտղոսներից և զինվորական կոչումներից զրկելու մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում