Իրանցի միջուկայնագետի սպանության գործում ներգրավված անհատների ինքնությունը պարզվել է. Իրանի կառավարության խոսնակ

Իրանցի միջուկայնագետի սպանության գործում ներգրավված անհատների ինքնությունը պարզվել է. Իրանի կառավարության խոսնակ

Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հայտարարել է, որ երկրի հետախուզության նախարարությունը պարզել է իրանցի ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը ներգրավված անհատների ինքնությունը:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, կառավարության խոսնակը նշել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, երբ հետաքննությունն ավարտվի:

Վերջինս հավելել է, որ Իրանի գիտելիքները միջուկային ասպարեզում չեն պակասի նման ահաբեկչական գործողությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին: Վնասվածք ստանալով իր դեմ իրականացված հարձակման ժամանակ՝ գիտնականը մահացել է հիվանդանոցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում