Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ոչ մի հանգամանք չի կարող իրենց շեղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»,- գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում