Պետք է ուղեկցումներ կազմակերպվեն. Փաշինյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին
![Պետք է ուղեկցումներ կազմակերպվեն. Փաշինյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին](https://freenews.am/uploads/images/image_750x_61c614ed11f23.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եռակողմ բանակցություններում գլխավորը իրավական կարգավորումների խնդրին լուծում գտնելն է: Այս մասին նա ասել է առցանց ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ եթե իրավական կարգավորումների հարցում լինի համաձայնության, մնացած խնդիրները դառնում են տեխնիկական:
«Մենք պետք է ունենանք մեր տեսանկյունից մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետև դա ՀՀ-ին կբերի շատ կոնկրետ օգուտներ»,-ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է անվտանգության երաշիքներին, Նիկոլ Փաշինյանն նշել է.
«Ընկալումն այն է, որ պետք է ուղեկցումներ կազմակերպվեն: Դա հնարավոր տարբերակներից մեկն է»:
Կարծիքներ