Վաղը ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի անդամ կընտրեն

Վաղը ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի անդամ կընտրեն

Վաղը ժամը 11:10-ից մինչեւ 12:30 Ազգային ժողովում տեղի կունենա Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը:

Գաղտնի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստին զուգահեռ: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում կրկին առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Վերջինս նախորդ անգամ ստացել էր 79 ձայն՝ անհրաժեշտ 80-ի փոխարեն եւ չէր ընտրվել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում