Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ։ Մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն շարունակվում է »,- ասվում է հաղորդագրության մեջ: «Դրական գնահատական է տրվել հրադադարի ռեժիմի պահպանման և ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին»:
Ռուսաստանի նախագահը Թուրքիայի ղեկավարի հետ նաև իր տպավորություններն է կիսել Ժևում Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ վերջերս կայացած բանակցությունների վերաբերյալ:
Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման և Sputnik V պատվաստանյութի ներկրման մեկնարկի համար:
Կարծիքներ