Թուրքիան և Կատարը կկառավարեն Աֆղանստանի խոշորագույն օդանավակայանները

Թուրքիան և Կատարը կկառավարեն Աֆղանստանի խոշորագույն օդանավակայանները

Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Աֆղանստանի չորս օդանավակայանների կառավարման վերաբերյալ, այդ թվում՝ Քաբուլի օդանավակայանի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

TRT-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուի Աֆղանստան հնարավոր այցը կախված է թալիբների և համատեղ ընկերության միջև վերջնական պայմանավորվածությունից։ «Միգուցե Թուրքիայի և Կատարի արտգործնախարարների ներկայությամբ հնարավոր լինի ստորագրել այս համաձայնագիրը, նման առաջարկ եղավ Կատարից, և ես համաձայնեցի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է թուրք նախարարը։

Հաղորդվում է նաև, որ Ստամբուլում կայացած բանակցությունների համաձայն՝ կան սկզբունքային պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են չորս օդանավակայաններին։ «Նախ՝ համատեղ կառավարում կիրականացվի Քաբուլի օդանավակայանում, վեց ամիս հետո՝ Մազարի Շարիֆ օդանավակայանում, վեց ամիս հետո՝ Կանդահարի օդանավակայանում, վեց ամիս հետո՝ Հերաթի օդանավակայանում»,-ասել է Չավուշօղլուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում