Զելենսկին COVID-19-ի դեմ պատվաստված թոշակառուներին սմարթֆոններ է խոստացել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Diia Summit ֆորումի ժամանակ խոստացել է, որ 60 տարեկանից բարձր ուկրաինացիները, որոնք պատվաստվել են COVID-19-ի դեմ, կստանան ժամանակակից սմարթֆոն, գրում է vz.ru-ն։
«Երկու տարի առաջ մենք թվային գրագիտության դասընթացներ սկսեցինք տարեցների համար, իսկ գարնանը սկսում ենք կառավարության նոր ընդարձակ ծրագիրը։ Բոլոր 60-ից բարձր պատվաստված ուկրաինացիները, որոնք կցանկանան, կստանան անվճար բարձրորակ ժամանակակից սմարթֆոն և արտոնյալ սակագին»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ Զելենսկին արդեն ստորագրել է օրենք հազար գրիվնայի (37 դոլար) վճարման մասին 18 տարեկանից բարձր Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, որոնք պատվաստվել են COVID-19-ի դեմ, և հավելյալ մոտ 500 գրիվնա՝ խթանող չափաբաժինը ստացածներին։ Այս գումարը չի կարելի կանխիկ ստանալ և կարող է ծախսվել միայն ծառայությունների որոշակի ցանկի վրա, օրինակ՝ ներքին զբոսաշրջություն կամ այց մարզասրահ, թատրոն, գրքերի գնում։
Կարծիքներ