Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին:

Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը:
Կարծիքներ