Լեհաստանն Ուկրաինայի հետ պայմանավորվել Է 30 տարվա ընթացքում զենքի ամենախոշոր մատակարարումների շուրջ

Լեհաստանն Ուկրաինայի հետ պայմանավորվել Է 30 տարվա ընթացքում զենքի ամենախոշոր մատակարարումների շուրջ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հունիսի 7-ին հայտարարել Է, որ իր երկիրն Ուկրաինայի հետ կնքում Է վերջին 30 տարվա ընթացքում Կիեւին զենքի մատակարարման ամենախոշոր գործարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց հիմա մենք կնքում ենք 30 տարվա ընթացքում սպառազինությունների մատակարարման ամենախոշորներից մեկի, եթե ոչ ամենախոշորի, պարտավորագիրը»,-Լեհաստանի մամուլի գործակալությունը մեջբերում Է Մորավեցկու խոսքը՝ Ստավլյովա Վոլյա քաղաքի Huta Stalowa Wola (HSW) զինագործարանում ունեցած ելույթից:

Նա հավելել Է, որ պարտավորագիրը նախատեսում Է 650 մլն եվրո գումարի 50-ից ավելի հաուբիցների մատակարարումներ Ուկրաինային:

Մորավեցկին պարզաբանել Է, որ Ուկրաինան կվճարի լեհական սպառազինությունների արժեքի միայն մի մասը, մնացածն իր վրա կվերցնի Եվրամիությունը: Արեւմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Լեհաստանն արդեն Ուկրաինային տրամադրել Է T-72 շուրջ 250 տանկ, համազարկային կրակի «Գրադ» հրթիռային համակարգեր եւ ինքնագնաց հաուբիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում