Եթե ընդդիմությունը դեմ է խաղաղության համաձայնագրին, ապա ստիպված է խոստովանել, որ պատերազմ է ուզում. Չախոյան

Եթե ընդդիմությունը դեմ է խաղաղության համաձայնագրին, ապա ստիպված է խոստովանել, որ պատերազմ է ուզում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է խաղաղության համաձայնագրի նախապատրաստական  աշխատանքների ավարտին ու դրա շուրջ աղմուկին:

«Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է, չկա խաղաղություն՝ կլինի պատերազմ։

Եթե ընդդիմությունը դեմ է խաղաղության համաձայնագրին, ապա ստիպված է խոստովանել, որ պատերազմ է ուզում։

Քանզի կայսերական շահեր սպասարկող ընդդիմությունը մեկ նպատակ ունի՝ հնարավորինս թեժացնել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։

Որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունը, «խաղաղապահներ» հրավիրել ու դառնալ ծայրագավառի գուբերնատոր»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում