Ճապոնիայի վարչապետն ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 6-ը կայցելի Ասիայի եւ Եվրոպայի հինգ երկրներ

 Ճապոնիայի վարչապետն ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 6-ը կայցելի Ասիայի եւ Եվրոպայի հինգ երկրներ

 Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 6-ը կայցելի Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Իտալիա եւ Մեծ Բրիտանիա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուիսում այդ մասին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

«Վարչապետն ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 6-ը կմեկնի Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Իտալիա եւ Մեծ Բրիտանիա»,- ասել Է նա:

Ապրիլի 26-ին Կիսիդայի արտասահմանյան ուղեւորություն կատարելու մտադրության մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ շրջագայության կմեկնի նաեւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յոսիմասա Հայասին:

Ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը նա կայցելի Ղազախստան, Ուզբեկստան եւ Մոնղոլիա, մայիսի 6-ից մինչեւ 8-ը՝ Խաղաղ օվկիանոսի Ֆիջի եւ Պալաու կղզի-պետություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում