ՏԿԵ փոխնախարարը կգործուղվի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին գործուղում է Թուրքմենստան:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հունիսի 6-10-ը գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ երկկողմ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկմանը մասնակցելու նպատակով:
2. Հակոբ Վարդանյանի՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:
Կարծիքներ