Հայկական կողմն առաջարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ՄԹ-ում. Ադրբեջանը մերժել է

Հայկական կողմն առաջարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ՄԹ-ում. Ադրբեջանը մերժել է

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: 

«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը՝ ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- մեկնաբանել է Անի Բադալյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում