Իսրայելի վարչապետն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին՝ այդպիսով պատասխանելով նրա մեղադրանքներին, թե Գազայում Իսրայելը մարդկության դեմ հանցավոր գործողություններ է իրականացնում:
Էրդողանին Նեթանյահուն պատասխանել է X-ի իր միկրոբլոգում:
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»,- գրել է նա:
Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Նեթանյահուին և նրա կառավարությանը՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների համար ու Նեթանյահուին համեմատել Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ, նշել , թե Իսրայելը մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացնում:
Կարծիքներ