Հարսանիքներին թող 60 մարդ մասնակցի. Սասուն Միքայելյան
Այսօր ԱԺ հատուկ նիստում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց.
«Ընտանեկան միջոցառումները կարելի է անել ոչ թե 40, այլ 60 հոգով, կամ 60-ը անել միայն հարսանիքների դեպքում: Մենք այդպիսի ժողովուրդ ենք, սիրում ենք մեր հարսանիքներն այդպես անել, իսկ 60 հոգու դեպքում այդ հնարավորությունը կտանք: Հարյուրավոր մարդիկ կան, որ նշանվել են, բայց հարսանիք չեն կարողանում անել: Ասում եք բաց տարածքներում, բայց բաց տարածքը միայն Երևանը չէ, մարզերում երեկոյան ցուրտ է, կարող է լինել փակ տարածք, մեծ դահլիճներ»:
Պատգամավորը նաև հավելեց, որ սա կօգնի, որպեսզի ռեստորանների ադմինիստրատիվ բաժնի աշխատակիցները անգործ չմնան:
Կարծիքներ