Արգենտինայի հարավում ծովածոցը վարդագույն է դարձել (տեսանյութ)
Արգենտինայի հարավում Կորֆոյի ծովածոցը վարդագույն է դարձել, հայտնում է Euronews-ը և հավելում, որ ջուրն իր գույնը փոխել է ձկնորսական ընկերությունների արտանետած թափոնների պատճառով։
Ծովածոցի գունային փոփոխությունը բնակիչների շրջանում տագնապ է առաջացրել։ Մարդիկ բողոքում են սարսափելի հոտից և ճանճերի առկայությունից։
Տեղական իշխանությունները հավաստիացրել են, որ թափոնները ծովածոց լցնելու թույլտվությունը պաշտոնապես է տրվել, և հավելել, որ ջուրն անվտանգ է, և մի քանի օրից գույնը կփոխվի։
Կարծիքներ