Հայտնի են դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ 2023 թվականի (առաջին քննաշրջանի) դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2023 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր – 4
10-11 միավոր – 5
12-13 միավոր – 6
14-15 միավոր – 7
16-17 միավոր – 8
18-19 միավոր – 9
20 միավոր –10

Հետևեք մեզ նաև Տելեգրամում