Բախվել են «Մերսեդես»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրն ու տեղափոխվող քաղաքացին հիվանդանոցում են

Բախվել են «Մերսեդես»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրն ու տեղափոխվող քաղաքացին հիվանդանոցում են

Հոկտեմբերի 2-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում