Լիվերպուլը Լոնդոնում հաղթեց Արսենալին

Լիվերպուլը Լոնդոնում հաղթեց Արսենալին

ԱՊԼ 27-րդ տուրում «Արսենալն» ընդունել էր «Լիվերպուլին» ու պարտություն կրեց 0-2 հաշվով։


Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին,- գրում է armsport.am-ը։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 54-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Դիոգո Ժոտան, իսկ 62-րդ րոպեին Ֆիրմինոն կրկնապատկեց հաշիվը։ Խաղի ընթացքում գոլեր այլևս չարձանագրվեցին։


Այս խաղից հետո «Արսենալը» 51 միավորով 4-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Լիվերպուլը» վաստակեց 59 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար «Ման Սիթիին», որն իր ակտիվում ունի 60 միավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում