Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. «Ֆլագման» սրճարանի մոտից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։
Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում՝ գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որի ժամանակ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ