Գերմանիայի արևմուտքում հայտնվել է Լենինի առաջին արձանը

Գերմանիայի արևմուտքում հայտնվել է Լենինի առաջին արձանը

«Գերմանիայի մարքսիստական-լենինյան կուսակցության» նախաձեռնությամբ Գելզենկիրխեն քաղաքում տեղադրվել է Վլադիմիր Լենինի 2.15 մետրանոց չուգունե արձանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Վայսպֆենինգին:

Նրա խոսքով՝ արձանը հաջողվել է տեղադրել՝ չնայած աջ արմատականների, քաղաքային վարչակազմի և Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության հակազդմանը, որի անդամն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Արձանը ձուլվել է Չեխոսլովակիայում 1957 թվականին, դա եղել է առաջին առանձին կանգնած արձանը Չեխոսլովակիայում: Մենք այն ձեռք ենք բերել ebay-ով Ավստրիայից վաճառողից. «թավշյա հեղափոխությունից» հետո այն հայտնվել է այնտեղ»,- պատմել է Վայսպֆենինգը:

Նա նշել է, որ կուսակցությունը որոշել է գնել այդ արձանը և տեղադրել այն քաղաքում, քանի որ արևմտյան Գերմանիայում Լենինի դեռ ոչ մի արձան կամ կիսանդրի չի տեղադրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում