Գազայից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել

Գազայից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել

Գազայի հատվածից չորեքշաբթի ինը հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։

«Այս գիշեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, որոնցից չորսը որսացել է «Երկաթե գմբեթը»: Երկրորդ ահազանգից հետո ևս չորս հրթիռ է արձակվել Գազայի հատվածից և ընկել բաց տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

KAN հեռուստաալիքը հայտնել է նաև, որ հրթիռը, որը չի հաջողվել որսալ, խոցել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում