Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը. Մեսրոպ Մեսրոպյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ուղերձ է հղել հայրենակիցներին՝ շնորհավորելով գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նոր տարին հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը, վերահաստատելու մեր արժեքներն ու նոր հավատով նայելու ապագային։ Հանրային ծառայությունները պետության և քաղաքացիների միջև փոխադարձ վստահության կարևոր հիմքերից են, և հենց այդ վստահության պահպանմանն ու ամրապնդմանն է ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը։
Վստահ եմ, որ 2026 թվականին ևս համատեղ ջանքերի, կառուցողական համագործակցության և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի շարունակաբար պաշտպանել հանրային շահը և ամրապնդել հանրային վստահությունը։
Թող գալիք տարին յուրաքանչյուրիդ համար լինի խաղաղության, կայունության և առաջընթացի տարի։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սեր, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։


Կարծիքներ