ԵԽ խորհրդարանականները հոտնկայս ծափահարություններով ողջունեցին Փաշինյանի ելույթը

ԵԽ խորհրդարանականները հոտնկայս ծափահարություններով ողջունեցին Փաշինյանի ելույթը

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է հստակ և համոզված հայտարարել՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ավելի մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունն անհրաժեշտ կհամարի:

«Եկեք կանգնած լինենք ուս ուսի՝ ժամանակներն ավելի լավը դարձնելու համար: Ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն և երջանկություն,եկեք միասին սա ապացուցենք»,-եզրափակեց վարչապետը:

Ելույթից հետո դահլիճը հոտնկայս ծափահարություններով ուղեկցեց ՀՀ վարչապետին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում