Օտար երկրից կիբերհարձակում է տեղի ունեցել Լուգարի լաբորատորիայի վրա, կարևոր տվյալներ են յուրացվել. Վրաստանի ՆԳՆ

Օտար երկրից կիբերհարձակում է տեղի ունեցել Լուգարի լաբորատորիայի վրա, կարևոր տվյալներ են յուրացվել. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ Առողջապահության նախարարության համակարգչային տեխնիկայի վրա օտար երկրի հատուկ ծառայությունների կողմից կիբեր հարձակում է իրականացվել:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերվել Լուգարի լաբորատորիայի տվյալները, որոնք այս պահի դրությամբ հասանելի են արտասահմանյան կայքերից մեկին: Տվյալները բժշկական բնույթի են և պարունակում են կարևորագույն տեղեկություններ համաճարակի կառավարման մասին: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ արտասահմանյան կայքերից մեկում հրապարակված փաստաթղթերը կեղծված են և նպատակ ունեն հասարակության մեջ վախ, շփոթմունք և անվստահություն առաջացնել։

Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում, թե որ երկրի հատուկ ծառայությունների մասին է խոսքը:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ առաջիկայում նրանք կդիմեն գործընկեր երկրների համապատասխան ծառայություններին նշված առանձնահատուկ ծանր հանցագործության արագ և արդյունավետ հետաքննությանն օժանդակելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում