Հայաստան-Նիդեռլանդներ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ․ ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանն ընդգծեց, որ այս փաստաթղթի ստորագրումը երկու երկրների հարաբերությունները բարձրացնում է նոր և պարտավորեցնող մակարդակի, որը կխթանի բազմակողմանի համագործակցությունը։
«Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե ՛միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ»,- ասաց Միրզոյանը։
Կարծիքներ