ԱՄՆ-ն հայտարարել է անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել Է հուլիսի 26-ից անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին:
«Սկսած այսօրվանից (հուլիսի 26-ից), որոշ ընտանիքներ (…) ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն այն ընտանիքների վտարման օրինական ընթացակարգն Է, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում: ԱՄՆ-ի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են անօրինականորեն ԱՄՆ ներթափանցելու փորձերից:
«Այդ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետեւանքների այն անձանց համար, ովքեր փորձում են դա անել»,- ասված Է տեքստում: Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում Է անվտանգ, կարգավորված եւ հումանիտար ներգաղթային համակարգի ստեղծման վրա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործող վարչակարգը վերջին ժամանակներս ենթարկվում Է խիստ քննադատության այն մարդկանց աճող ներհոսքի լույսով, ովքեր անօրինականորեն փորձում են ներթափանցել ԱՄՆ Մեքսիկայից:
Քաղաքական ընդդիմախոսները, մասնավորապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել Է անօրինական ներգաղթի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց մեղմ մոտեցման հետեւանքը: Բացի դանից, Միացյալ Նահանգների իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ դեռահաս ներգաղթյալներին հաճախ պահում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում երխաների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ