ԱՄՆ-ը մտադիր է մինչև տարեվերջ դադարեցնել մասնակցությունն Իրաքի ռազմական գործողություններին

ԱՄՆ-ը մտադիր է մինչև տարեվերջ դադարեցնել մասնակցությունն Իրաքի ռազմական գործողություններին

ԱՄՆ-ը մինչ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կդադարեցնի մասնակցությունն իրաքյան ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կողմերի համատեղ հայտարարությանը։

«Անվտանգության ոլորտում հարաբերությունները լիովին անցում կկատարեն մարզումներին, խորհրդատվությանը, օգնությանն ու հետախուզական տեղեկությունների փոխանակմանը»,-ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի բանակցությունների արդյունքներով հայտարարության մեջ։

Ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս են բերվել Իրաքից 2011 թվականին, սակայն Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից և ԻՊ-ի գործունեության աշխարհագրության ընդլայնումից հետո նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում ընդունեց 2014-ին ամերիկյան զորքերն Իրաք վերադարձնելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում