Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր տեխնոլոգիաների ներդրման կարևորությանը: Փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ կայուն և ներառական տարածաշրջանային տնտեսական զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքային ցանցի և անխափան լոգիստիկայի կազմակերպման: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը, որի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը սահմանների ապաշրջափակման և տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման միջոցով, ինչպես արևելք-արևմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում:
Նիստի ավարտից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի մյուս մասնակիցների հետ շրջայց է կատարել Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում, ծանոթացել համալսարանում մշակված նորարարություններին:
Կարծիքներ