Թրյուդոն հայտնել է, որ Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ առճակատմամբ

Թրյուդոն հայտնել է, որ Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ առճակատմամբ

Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ առճակատմամբ, սակայն ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության համատեքստում շարունակելու են աջակցել Ուկրաինային: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում, մենք որոշում ենք ընդունել աջակցել ուկրաինացի ժողովրդին սեփական ապագան ընտրելու իրավունքի հարցում»,- ասել է նա:

Կանադայի վարչապետը տեղեկացրել է, որ Արևմուտքի երկրները վճռական են ՌԴ դեմ «կոշտ պատժամիջոցներ» կիրառելու հարցում, եթե ռուսական կողմը խախտի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում