Իտալիայում կալանավորներին ծեծելու գործով ձերբակալել են բանտի աշխատակիցներին

Իտալիայում կալանավորներին ծեծելու գործով ձերբակալել են բանտի աշխատակիցներին

Իտալիայի դատախազությունն ավելի քան 50 կարգադրություն Է արել Կամպանիա հարավային մարզի Սանտա Մարիա Կապուա Վետերե քաղաքի բանտի կալանավորներին ծեծելու գործով հետաքննության ֆիգուրանտների նկատմամբ: Այդ մասին հաղորդել Է Ilpost.it հրատարակությունը:

Ռեզոնանսային պատմությունը տեղի Է ունեցել անցյալ տարվա ապրիլի սկզբին, երբ Իտալիայի բանտերում անցնում Էր բողոքների ալիքը՝ պահանջելով կատարել համավարակի դեմ պայքարի միջոցառումները: Սանտա Մարիա Կապուա Վետերեի ուղղիչ հաստատության կալանավորները ադմինիստրացիային են դիմել բժշկական դիմակների եւ անտիսեպտիկ միջոցների համար այն բանից հետո, երբ բանտում տարածվել Է բանտարկյալների շրջանում վարակման դեպքերի մասին նորությունը: Բողոքները տեւել են մի քանի օր. բանտարկյալները հրաժարվում Էին վերադառնալ խցեր, հարվածում Էին ճաղավանդակներին եւ փորձում ինչ-որ պատվար կանգնեցնել բանտային բլոկի միջանցքում:

Ապրիլի 6-ին ադմինիստրացիան հայտարարել Է «արտակարգ համընդհանուր խուզարկության մասին», որի ընթացքում երեք հարյուր աշխատակիցներ 4 ժամ շարունակ ծեծել են կալանավորներին, այդ թվում՝ ռետինե մահակներով: Ինչպես նշում Է il Post-ը, դրանց կիրառումը թույլատրված Է միայն վտանգավոր եւ շտապ իրադրությունների ժամանակ, որոնց թվին չի կարելի դասել խուզարկությունը: Բանտի աշխատակիցների նկատմամբ հետաքննությունն սկսվել Է անցյալ տարվա հունիսին՝ բանտարկյալների իրավունքների պաշտպանության պետական գերատեսչության հայտարարությունից հետո: Ընթացիկ տարվա հունիսի վերջին պատմությունը վերստին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Է հայտնվել ծեծելու սցենարով տեսախցիկների հոլովակների հրապարակումից հետո: Աղաղակող պատմությունը հասել Է արդարադատության նախարար Մարթա Կարտաբիային, որը պահանջել Է «լիակատար հաշվետվություն՝ տեղեկատվության փոխանցման յուրաքանչյուր փուլի եւ պատասխանատուների ողջ շղթայի մասին», նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-

Հետևեք մեզ նաև Տելեգրամում