Ավստրալիան Covid-19-ով պայմանավորված նոր խստացումներ կկիրառի
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված և չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող են զրկվել մի շարք ազատություններից:
Այսուհետ Ավստրալիայում խանութներ և ռեստորաններ գնալը կամ ճանապարհորդելը հասանելի կլինի միայն ամբողջությամբ պատվաստված անձանց համար:
«Ես չեմ ուզում մարդիկ կարծեն, թե կարող են ձեռքերը ծալած նստել և սպասել մինչև մնացածը պատվաստվեն, իսկ իրենք օգտվեն այն նույն ազատություններից, ինչ պատվաստվողները», -ասել է Բերեջիկլյանը` ավելացնելով, որ նպատակը բնակչության 80%-ին պատվաստելն է:
Կարծիքներ