ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարույթունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին»,- նշվում է կիրակի հրապարակված հայտարարությունում:
Կարծիքներ