Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակից, աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա: Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Հարավային Կովկասում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակի, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի առնչությամբ,ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին մասում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը` կապված առաջիկա խաղաղության պայմանագրի կնքման հետ:
Միաժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Կարծիքներ