Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 20-ի որոշմամբ՝ Արսեն Բաբայանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետում առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Կարծիքներ