Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խոշոր երեկո

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խոշոր երեկո

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։


«Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաև Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները։ Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը կանցկացնի պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի գավաթի 1/4 եզրափակչի մենամարտ` ռումինացի Ֆիլիպ Կրիստիանի հետ։ Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Եվրոպայի փոխչեմպիոններ Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Բազեյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում