Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3651 խախտում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3651 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 10-ից 17-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3651 խախտում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 34 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 19, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 20-ը՝ թաղանթապատ դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 57-ը՝ չսահմանված տեղում փակցված համարանիշերով։

Ըստ աղբյուրի՝ 29 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում