Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանը` Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանության կողմի բողոքը և թողել Առուշ Առուշանյանին կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել առավելագույն քվեներ ապահովելու, ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով անձնական և խմբային շահերից ելնելով երկու և ավելի ընտրողի կաշառք տալու հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում