Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 բնապահպան ակտիվիստի
Բրիտանական ոստիկանությունը երեք օրում Լոնդոնում ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարի, ովքեր խափանել են նավթային տերմինալների աշխատանքը, հայտնում է Sky News-ը։ Ցուցարարների բողոքը վերաբերել է էներգակիրների գնաճին
Ուրբաթ օրվանից էկոակտիվիստներն արգելափակել էին նավթի արդյունաբերության օբյեկտները՝ պահանջելով կառավարությունից դադարեցնել ածխաջրածնային վառելիքի օգտագործումը: Կիրակի օրը ցուցարարները ներխուժել էին Հերթֆորդշիրի նավթային տերմինալ, փակել այն՝ ստիպելով դադարեցնել աշխատանքը: Ոմանք պաստառներով կանգնել են վառելիք փոխադրող բեռնատարների վրա՝ հրաժարվելով իջնել։
Կարծիքներ