ԱՀԿ-ն մտահոգված է մինչև տարեվերջ պատվաստումների նախատեսված քանակին չհասնելու հավանականությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալ թուլում չի կարող ասել՝ հնարավոր կլինի արդյոք մինչև տարեվերջ հասնել բոլոր երկրների բնակչության 40 տոկոսի պատվաստմանն ընդդեմ կորոնավիրուսի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՀԿ տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը:
«Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, սակայն այս պահին չունենք հստակություն պատվաստանյութերի մատակարարումների վերաբերյալ, որպեսզի մինչև տարեվերջ հասնենք ամեն երկրում բնակչության 40 տոկոսի պատվաստման, իսկ արդեն 2022 թվականի կեսերին՝ 70 տոկոս»,- ասել է նա:
Նշելով, որ իրենք լավատեսորեն են տրամադրված՝ Էյլվարդը ցավով փաստել է, որ աղքատ երկրներում չպատվաստված են մնում անգամ բուժաշխատողներն ու տարեց անձինք, մինչդեռ հարուստ երկրները սկսել են բուստերային պատվաստումներ անել: Նա առաջնահերթություն է համարել մարդկանց պատվաստումն առաջին դեղաչափով:
Կարծիքներ